Հայաստանը մտադիր է Doing Business-ում 4 կետով բարելավել դիրքը
08.06.2017 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://egov.kz/

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կառավարության 2016թ. ծրագրով ընդգծված՝ գործարար միջավայրի բարելավման այնպիսի քայլերի իրականացմամբ, որոնք 2017թ. արդյունքներով կհանգեցնեն Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելը (Doing Business) վարկանիշում Հայաստանի դիրքի առնվազն 4 կետով բարելավմանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը եւս կարեւորել է այդ գործողությունների կատարումը, որոնք կբերեն Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Հայաստանը ներկայում Doing Business վարկանիշում զբաղեցնում է 38-րդ տեղըˋ աշխարհի 190 երկրի շարքում:
Banks.am-ը հիշեցնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը եւս իր վերջին ելույթներից մեկում կարեւորել էր Doing Business-ի վարկանիշում ՀՀ դիրքերի բարելավումը:
«Մեր նպատակն է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու էր Doing Business-ի վարկանիշով առաջադիմել մինչեւ առաջին 20-յակը եւ հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում: Սա մեզ շատ է հարկավոր»,- ասել էր նախագահը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: