«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 17-ից թռիչքներ կիրականացնի Երեւան-Թել Ավիվ-Երեւան ուղղությամբ:Ինչպես հաղորդում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Իսրայելի հետ երկարատեւ բանակցությունների արդյունքում:Չվերթները կիրականցվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին: «Դեպի Իսրայել իրականացվող թռիչքներն իրենց դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության եւ տնտեսության զարգացման գործում»,- նշել են Քաղավիացիայում: Tweet Դիտում՝ 2406