ՊԵԿ-ում մոնիթորինգի կենտրոն է բացվել

14.03.2017 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պետական եկամուտների կոմիտեում այսօր բացվել է մոնիթորինգի կենտրոնը, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հարկային եւ մաքսային մարմինների մոնիթորինգի կենտրոնը զինված է էլեկտրոնային կառավարման հատուկ համակարգով: Այն նպատակ ունի նոր մակարդակի բարձրացնել ՊԵԿ-ում իրականացվող վերլուծական եւ ռիսկերի բացահայտման գործընթացները:

Կենտրոնում մշտադիտարկման են ենթարկվելու իրացման շրջանառությունների հայտարարագրումը, վճարումների կատարումը եւ ապրանքների՝ ներմուծում-տեղափոխում-իրացում շղթան:

Մոնիթորինգի կենտրոնում իրականացվելու են նաեւ ՀԴՄ-ների ֆիսկալային շրջանառությունների, գործարքների քանակների եւ գների, ինչպես նաեւ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման մշտադիտարկումներ ու վերլուծություններ:

«Այս համակարգը թվայնացնում է կառավարման ամբողջ սուբյեկտը եւ այն հայտանիշները, որոնք կառավարիչները սահմանելու  են, միանգամից բացահայտում են ռիսկային գործարքներն ու սուբյեկտները: Այդ իսկ պատճառով, ընտրություն անելիս, թե որտեղ ստուգում անկացնել, ելակետային տեղեկատվությունը, որն այստեղ կա, թույլ է տալու մեծ հավանականությամբ մուտք գործել այնտեղ, որտեղ տեսնում են ռիսկ: Ներդրված համակարգը ցույց է տալիս, որ օրինակ՝ գիշերը 1:30-ին ՀԴՄ-ով գործարք է կատարվել, ակնհայտ է չէ՞, որ կա ռիսկայնություն, կամ ՀԴՄ-ով կատարվել է շատ մեծ ծավալի գործարք: Տվյալ դեպքերում ՊԵԿ-ն անմիջապես կարողանալու է ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ է վաճառվել, մեծածախ, թե մանրածախ գնում է կատարվել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՊԵԿ-ի հարկային հավաքագրումները եղել են 16 մլրդ դրամով ավելի:

«Դա բավականին լուրջ թիվ է, ՊԵԿ-ի առջեւ ձեւակերպել ենք հստակ հանձնարարական, ըստ որի՝ այն պլանային ցուցանիշները, որոնք դրված են, պետք է կատարվեն: Սակայն կան կանոններ, որոնք պետք է չխախտվեն, այսինքն, կանխավճարի դաշտ պետք է չմտնել, գործարարին արհեստականորեն պետք է չնեղացնել, արհեստական խնդիրներ չստեղծել, որպեսզի նա հարկեր վճարի: Այս առումով, այս համակարգը չափազանց կարեւոր է»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ իր աշխատակազմում կան կոնկրետ մարդիկ, որոնք զբաղվում են ՊԵԿ-ի գործերով:

«Չի եղել դեպք, որ որեւէ մեկը բողոքի ՊԵԿ-ի անարդարությունից եւ մենք ՊԵԿ-ի հետ համատեղ մինչեւ վերջ չգնանք, որպեսզի հասկանանք, թե որն է պատճառը: Ես ռեգուլյար շփվում եմ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, բողոքները պակասել են»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Դիտում՝ 16601
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW