Բեռնափոխադրման համար ոչ պիտանի 400 կոնտեյներ կփոխանցվի ՊՆ-ին
20.01.2017 | 18:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://mtcit.am/




«Ապավեն» բեռնափոխադրումների ընկերության տարածքում առկա մոտ 400 ժամկետանց կոնտեյներներ կփոխանցվեն ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ երկրի պաշտպանական կարիքների համար օգտագործելու նպատակով:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի՝ «Ապավեն» ընկերություն այցելության ընթացքում:
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեւական ժամանակ է, ինչ ընկերության տարածքում առկա են ժամկետանց կոնտեյներներ, որոնք արդի տեխնոլոգիաների պայմաններում այլեւս շահագործման ենթակա չեն: Այդ գույքը դատարանի որոշմամբ ավելի վաղ ճանաչվել էր տիրազուրկ:
«Տեղափոխման հետ կապված կազմակերպչական հարցերը լուծելուց եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնելուց հետո բեռնափոխադրման համար ոչ պիտանի կոնտեյներները կծառայեն ոչ իրենց նշանակությամբ, սակայն անհրաժեշտ նպատակի»,- ասված է հաղորդագրությունում:
«Ապավեն»-ը Հայաստանում գործում է ավելի քան 20 տարի, արտասահմանում ունի գրասենյակների ցանց: Հայաստանից արտերկիր եւ հակառակ ուղղությամբ տարեկան փոխադրում է 10 հազ. կոնտեյներ:
Վերջին լուրեր
18.02.2025 | 15:01 Նորություններ
Օվերչուկ. Կասպիական «հնգյակը» կարող է հավասարակշռող մատակարար լինել
18.02.2025 | 12:28 Նորություններ
Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաեւ դեպոզիտար ծառայություններ
18.02.2025 | 10:16 Նորություններ
Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս
18.02.2025 | 10:10 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: