Յունիբանկը PCI PIN Security 2.0 հավաստագիր է ստացել
22.12.2016 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo

Յունիբանկն ավարտել է PCI PIN Security ստանդարտի պահանջներին համապատասխանության գործընթացը եւ ստացել միջազգային ստանդարտին համապատասխանատվության հավաստագիր:
Ինչպես հայտնել են բանկում, այս հավաստագրի առկայությունը երաշխավորում է, որ բանկում քարտերի PIN կոդերի տրամադրման գործընթացն իրականացվում է Visa միջազգային վճարային համակարգի անվտանգության ամենախիստ պահանջներին համապատասխան եւ փաստում է քարտերի միջոցով իրականացվող գործարքների բարձր պաշտպանվածությունը:
«Յունիբանկի գործունեության հիմքում հաճախորդների սպասարկման գործընթացի բոլոր փուլերում տեղեկատվական անվտանգության ապահովումն է: Բանկը ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ, ինչպես նաեւ ձեռք է բերել PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանելիության սերտիֆիկատ», - նշել է բանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն, տեղեկատվական անվտանգության համակարգերի կառավարման մենեջեր Լուսինե Սիմոնյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: