Այսօր նշանակված նոր նախարարներին կարելի է տալ «տեխնոկրատ» որակումը:Գյուղատնտեսության նախարար Իգնատի (Իգոր) Առաքելյանը վերջին տարիներին զբաղեցնում էր Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գործադիր տնօրենի պաշտոնը:Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը վերջին տարիներին Հրազդանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրենն էր: Արմեն Դարբինյանի կառավարությունում նա զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, այնուհետեւ Հանրային հեռուստաընկերության փոխտնօրենն էր՝ ֆինանսական հարցերով:Տրասնպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը ղեկավար պաշտոն էր զբաղեցնում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունում, որը Հայաստանում ներկայացնում է «Ռոստելեկոմ» բրենդը:Նորանշանակ նախարարներից վերջին տարիներին գործադիր իշխանությունում աշխատել է միայն այսօր ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակված Վարդան Արամյանը: Մինչեւ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակվելը նա ֆինանսների նախարարի տեղակալ էր: Tweet Դիտում՝ 22139