Together4Armenia հարթակը կաջակցի հայաստանցի մանուկներին

27.07.2016 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հուլիսի 28-ին ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում կկայանա Together4Armenia առցանց հարթակի շնորհանդեսը, որը նպատակ ունի խթանել մասնագիտական փորձառության փոխանցումը Սփյուռքից հայաստանյան համայնքներին՝ ի շահ երեխաների:

Նախաձեռնությունը պատկանում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), «Առաքելություն արեւելք»-ին, Հայ բարեգործական ընդհանուր միությանը եւ Եվրամիության հայաստանյան պատվիրակությանը:

Անվճար հարթակը թույլ կտա տեղական համայնքներին եւ Սփյուռքի ներկայացուցիչներին կապ հաստատել միմյանց հետ՝ համատեղ ջանքերով լուծելու զարգացման խնդիրները եւ բարելավելու երեխաների դրությունը Հայաստանում: Համայնքի անդամները ներկայացնում են ծրագրերի առաջարկներ՝ մատնանշելով, թե ինչ տեսակի փորձագիտական աջակցության կարիք ունեն, իսկ Սփյուռքի ներկայացուցիչներն առաջարկում են իրենց փորձը եւ մենթորություն անում, որպեսզի ծրագրերը դարձնեն իրականություն:  

Հարթակը ստեղծվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիային» ծրագրի շրջանակում:

Դիտում՝ 4051
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW