Մեկնարկում է «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումների ծրագիրը

31.03.2016 | 13:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի 1-ից կմեկնարկի «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումների ամենամյա 3-րդ ծրագիրը, որի նպատակն է կարեւորել հանրության շրջանում անձնական ֆինանսների արդյունավետ կառավարումը:

ՀՀ Կենտրոնական բանկում այսօր տրվել է ծրագրի մեկնարկը:

«Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակում ֆինանսական շուկայի գրեթե բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ կիրականացվեն ուսուցողական եւ տեղեկատվական ինտերակտիվ միջոցառումներ:

«Այս ծրագրի հրատապությունը պայմանավորված է, առաջին հերթին, բնակչության շահերի պաշտպանությամբ, որպեսզի սպառողներին հասու լինեն ֆինանսական շուկայում գոյություն ունեցող բազմաբնույթ ծառայություններից օգտվելու եղանակները, ինչպես նաեւ սեփական ծախսերն ու եկամուտները պլանավորելու, պարտքային բեռը հնարավորինս թեթեւացնելու եւ սեփական շահերը պաշտպանելու ունակությունները»,- նշել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

Նրա խոսքով՝ այս խնդիրների կարեւորումը ՀՀ բնակչության շրջանում դեռեւս չի գտնվում պատշաճ մակարդակի վրա: Իր այս տեսակետը ԿԲ խորհրդի անդամը հիմնավորել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները-2014» ուսումնասիրության տվյալներով:

ԿԲ ուսումնասիրության համաձայն՝ ՀՀ բնակչության գրեթե 45%-ը չի հաշվառում իր եկամուտներն ու ծախսերը, խնայողություն ունեցողների շուրջ 60%-ը ամբողջ գումարը պահում է տանը, իսկ թե ինչ են ֆինանսական զեղծարարություննները եւ ինչպես զերծ մնալ դրանցից՝ գիտի միայն 13%-ը:

ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանն էլ ներկայացրել է ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումները, այդ թվում՝ «ֆինանսական շրջագայություն» ֆինանսական տարբեր կառույցներում, ֆինանսական թեմաներով մրցույթների եւ բանավեճերի իրականացում, մեկժամյա բաց սեմինարներ եւ այլն:

Ծրագրի գործընկերների թվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը, ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն:

Դիտում՝ 17833
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW