UBS-ը մտադիր է ընդլայնել UBS Digital Cash համակարգը

12.11.2024 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Շվեյցարական UBS բանկը հաջողությամբ փորձարկել է նոր UBS Digital Cash համակարգը։

Կիրառելով բլոկչեյն տեխնոլոգիան՝ այն պարզեցնում է իրացվելիության ներօրային կառավարումը միջսահմանային վճարումներ կատարող հաճախորդների համար:

Համակարգը թույլ է տալիս միջազգային գործարքներ իրականացնել՝ օգտագործելով սմարթ պայմանագրեր մասնավոր բլոկչեյն ցանցում:

UBS-ում ասում են, որ պիլոտային նախագիծը հեշտացրել է ներքին գործարքները Շվեյցարիայում եւ միջսահմանային վճարումները ԱՄՆ դոլարով, շվեյցարական ֆրանկով, եվրոյով եւ չինական յուանով:

Փորձարկելով համակարգը միջազգային հաճախորդների եւ բանկերի հետ՝ UBS-ը հայտնել է, որ մտադիր է «ընդլայնել եւ զարգացնել UBS Digital Cash»-ը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13509

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW