ԱրարատԲանկում գործում է հատուկ առաջարկ մինչեւ 2024թ. դեկտեմբերի 31-ը կատարելով փոխանցումներ դեպի Ուկրաինա եւ կիրառելով RIA25AM պրոմո կոդը՝ կստանաք փոխանցման միջնորդավճարի 25% զեղչ։ Հաճախորդները կարող են օգտվել ծառայությունից ինչպես ԱրարատԲանկի մասնաճյուղերում, այնպես էլ առցանց՝ www.riamoneytransfer.com կայքի միջոցով: RIA համակարգն առաջարկում է մատչելի սակագներ եւ արագ փոխանցումներ:ԱրարատԲանկն արդեն 12 տարի հաջողությամբ համագործակցում է RIA Money Transfer արագ դրամական փոխանցումների համակարգի հետ: 2012 թվականից ի վեր այս համագործակցությունը թույլ է տալիս բանկի հաճախորդներին իրականացնել արագ եւ անվտանգ դրամական փոխանցումներ աշխարհի 182 երկրի ավելի քան 505,000 սպասարկման կետում:«Երկարամյա արդյունավետ համագործակցության արդյունքում ԱրարատԲանկը պարբերաբար արժանանում է RIA Money Transfer-ի մրցանակների՝ գործարքների բարձր ծավալների եւ քանակի, գերազանց սպասարկման որակի, ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային պահանջներին լիարժեք համապատասխանության համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3512