Հայէկոնոմբանկն այսօր հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.«ԲՏԱ (Հայաստան) ԲԱՆԿ-ում ավարտվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից անցկացվող ֆինանսական եւ իրավական աուդիտը: Ալմաթի քաղաքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի եւ Ղազախստանի ԲՏԱ ԲԱՆԿ-ի ղեկավարների միջեւ ստորագրվեց երկու բանկերի միացման հուշագիր` ԲՏԱ ԲԱՆԿ (Հայաստան)-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին միացնելու նպատակով:Ստորագրված հուշագիրը թույլ կտա երկու կողմերին սկսել բանկերի միացմանն ուղղված գործողությունները` հրավիրել բաժնետերերի ժողովներ եւ ստանալ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ԿԲ թույլտվությունները»: Tweet Դիտում՝ 34040