2014թ. Արարատբանկի ընդհանուր կապիտալն աճել է 10.4%-ով

26.06.2015 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. Արարատբանկի ընդհանուր կապիտալը կազմել է 21 մլրդ 669 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով 10.4% աճ:

Այս մասին այսօր ասել է Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը՝ բանկի տարեկան ժողովի շրջանակում ներկայացնելով 2014թ. գրանցված արդյունքները:

«Անցնող տարում բանկը կատարել է հեռանկարային զարգացման ծրագրով առաջադրված այն հիմնական ցուցանիշները, ինչպիսիք են շահույթը, ակտիվների եւ կապիտալի եկամտաբերությունն արտահայտող գործակիցները»,- ասել է նա:

Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ` 2014թ. վերջին բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 116 մլրդ 693 մլն դրամ, ինչը 2013թ. ցուցանիշը գերազանցում է 10.5%-ով: Անցած տարի 13.4%-ով ավելացել է բանկի հաճախորդների թիվը՝  հատելով 207 հազ. 500-ի շեմը:

2014թ. բանկի կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 14.1%, իսկ ակտիվների շահութաբերությունը (ROA)՝ 2.3%: Անցած տարվա վերջի դրությամբ բանկի շահույթը կազմել է 2 մլրդ 843 մլն դրամ:

Կարեւորելով հաճախորդների կարծիքը բանկի մասին՝ 2014թ. Արարատբանկն իրականացրել է «Net Promoter Score» հարցում՝ ստանալով 76% դրական արձագանք:

Դիտում՝ 5805
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW