Միխայիլ Վոլկով. Ֆինտեխը մեզ կարող է սպառնալ միայն միջնաժամկետ հեռանկարում
04.10.2017 | 09:22
Գլխավոր էջ /
Նորություններ /
Ֆինտեխ /

Լուսանկարը՝ http://www.korins.ru

Banks.am-ի հետ զրույցում նա նշել է, որ «ֆինտեխ» տերմինին զուգահեռ այսօր արդեն շրջանառվում է «ինշուրտեխ»-ը:
«Այս ընկերություններն ակտիվ աշխատում են եւ ձգտում նոր մոտեցումներ մշակել ոլորտում: Նրանք, իհարկե, իրենց արագության եւ նորարարության հաշվին միջնաժամկետ հեռանկարում կարող են սպառնալիք ներկայացնել դասական ապահովագրական ընկերությունների համար: Սակայն մենք էլ տեղում չենք դոփում, այլ ուշի-ուշով հետեւում ենք այս ընկերություններին եւ ինքներս էլ անընդհատ ներդրում ենք կատարում առաջադեմ տեխնոլոգիաներում»,- ասել է Միխայիլ Վոլկովը:
«Ինգոսստրախ»-ի ղեկավարի խոսքով՝ իրենք ձգտելու են լինել առավելագույնս թվայնացված, արագ եւ հաճախորդամետ, հետեւաբար՝ լիահույս են, որ ապագայում եւս կպահպանեն առաջատարի իրենց դիրքը շուկայում եւ լուրջ մրցակից կդիտարկվեն նաեւ ֆինտեխ ընկերությունների կողմից:
«Ասել, թե ֆինտեխ ընկերություններն ապագա չունեն, մոլորություն կլինի: Մյուս կողմից, սխալ կլինի նաեւ կարծելը, թե մենք կկորցնենք շուկան հօգուտ այս ընկերությունների: Ամեն դեպքում, ֆինանսական կայունությունն ապահովագրական ոլորտի համար ամենակարեւորն է, իսկ ֆինտեխ ընկերությունները մեզ կստիպեն լինել ավելի արագ եւ հաճախորդամետ»,- հայտարարել է Միխայիլ Վոլկովը:
Մինչդեռ նա չի ժխտել թվային տեխնոլոգիաների ահռելի դերն ապագայի աշխարհում:
«Վաղվա օրը թվային տեխնոլոգիաներինն է, հետեւաբար՝ մենք անում ենք եւ անելու ենք ամեն ինչ՝ միջազգային մակարդակով այս տեխնոլոգիաների ներդրման առաջատարներից լինելու համար: Վստահ ենք՝ ապահովագրական ինդուստրիան պահանջված է լինելու շուկայում դեռ երկար տարիներ, եւ «Ինգոսստրախ»-ը տեսնում ենք վաղվա ապահովագրական շուկայի առաջատարի դերում»,- ընդգծել է Միխայիլ Վոլկովը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: