«Կարաս»-ը նախաձեռնել է բարեգործական մարաթոն՝ «Սահմանն իմ հոգում»
01.12.2015 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
«Կարաս» ազգային սննդի ցանցը հայտարարել է «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի մեկնարկի մասին:
Մասնավորապես, ինչպես նշել են ընկերությունում, այս Ամանորին ցանցը չեղյալ է հայտարարել բոլոր ակցիաները, զեղչերը եւ բոնուսները՝ մեկնարկելով բարեգործական մարաթոն, որի արդյունքում ցանցի վաճառքների 5%-ն ուղղվելու է Տավուշի 11 սահմանամերձ գյուղերի 992 դպրոցականների եւ 336 ուսուցիչների աջակցությանը:
Հավաքված ամբողջ միջոցներով «Կարաս»-ը կգնի առաջին անհրաժեշտության սննդամթերք եւ գրենական պիտույքներ:
«Մեր սահմանները պահող սահմանամերձ գյուղերի բնակիչները բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեն՝ ամեն օր լինելով վտանգի տակ: Միայն այն փաստը, որ նրանք դիմակայում են, չեն լքում իրենց հայրենիքը՝ արդեն հերոսություն է, որը մեզ բոլորիս ոգեշնչում է եւ հոգևոր ուժ փոխանցում: «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնը «Կարաս»-ի շնորհակալությունն է թշնամու նշանակետի տակ գտնվող գյուղերի բնակիչներին: Նրանցից յուրաքանչյուրը ուշադրության կարիք ունի: Մենք պետք է նեցուկ լինենք, կանգնենք մեր հայրենակիցների կողքին եւ աջակցենք մեր միասնությամբ»,- նշել է «Կարաս» ցանցի հիմնադիր Աշոտ Հարությունյանը:
Նախագծի իրականացման համար «Կարաս» ցանցի հիմնադիրներ՝ Տիգրան Յուզբաշյանը եւ Աշոտ Հարությունյանը, այցելել են Տավուշի սահմանամերձ գյուղերը եւ մասնավորապես դպրոցները` ծանոթանալով դպրոցականների, ուսուցիչների եւ նրանց կյանքի առօրյա խնդիրների հետ:
Տեղեկանալով «Կարաս»-ի մտադրությունների մասին՝ բարեգործական մարաթոնին միացել են նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը եւ երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը, իսկ ինֆորմացիոն աջակցությունը ցուցաբերել է ռադիո «Վանը»:
«Այսօր շատերը բարձրաձայնում են մեր երկրում առկա կյանքի դժվարությունների եւ օգնության անհրաժեշտության մասին: Մենք որոշեցինք ոչ միայն խոսել, այլ նաեւ գործել: «Սահմանն իմ հոգում» նախագծի նպատակն է ոչ միայն աջակցություն ցուցաբերել, այլ նաեւ ուշադրություն գրավել այս եւ նմանատիպ խնդիրների վրա: «Կարաս»-ը երախտապարտ կլինի բոլոր նրանց, ովքեր պատրաստ կլինեն միանալ այս բարեգործական մարաթոնին՝ նյութական եւ բարոյական աջակցությամբ»,- նշել է «Կարաս» ցանցի հիմնադիր Տիգրան Յուզբաշյանը:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: