«Կարֆուր»-ը Երեւանում պաշտոնապես բացվեց

11.03.2015 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Այսօր Երեւանում պաշտոնապես բացվել է ֆրանսիական «Կարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի առաջին խանութը:

Բացման արարողությանը, որը տեղի է ունեցել «Երեւան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում, ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Կարֆուր»-ի եւ «Երեւան մոլ»-ի միջեւ ստորագրվել էր դեռ 2014թ. մայիսին՝ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ՝ Ֆրանսիայի ղեկավարի պետական այցի շրջանակում:

«Կարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց բոլոր ակցիաները մրցակից խանութների համեմատ ավելի մատչելի են լինելու:

Նրա խոսքով՝ երեւանյան «Կարֆուր»-ը առաջնահերթությունը տալու է հայկական արտադրողներին:

Քրիստիան դը Նալը նշել է, որ իրենց հաջողության հիմնական գրավականը խանութի գրավիչ գներն են:

«Իհարկե, մենք նաեւ ընդլայնվելու նպատակներ ունենք: Երեւանի նման մեկմիլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքն արժանի է ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի «Կարֆուր»»,- ասել է հիպերմարկետի տնօրենը:  

Առաջին «Կարֆուր» խանութը բացվել է Փարիզում 1963թ.: Ներկայում այն հիպերմարկետների երկրորդ ամենախոշոր ցանցն է աշխարհում, 30 երկրում ունի մոտ 16 հազ. խանութ:

Դիտում՝ 72959
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai