ԱՄՀ-ն ռիսկային չի համարում ՀՀ 2015թ. բյուջեն
30.09.2014 | 18:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն այսօր ասել է, որ Հայաստանի 2015թ. բյուջեն ռիսկային չի համարում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Մարկ Հորթոնն ասել է` անդրադառնալով ԱՄՀ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Երկարաձգված ֆինանսավորման» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության հետ 2015-ի բյուջեի նախագծի վերաբերյալ ունեցած քննարկումներին:
«Կառավարության նախատեսածի համեմատ մենք բյուջեի պակասորդը մեծացնելու որոշ հնարավորություն տեսանք ավելի շատ կապիտալ ծախսեր կատարելու հաշվին»,- ասել է նա եւ նշել, որ տարվա ընթացքում նախատեսում են միջոցառումներ իրականացնել ՀՀ կառավարության եւ ֆինանսների նախարարության հետ, որոնք ուղղված կլինեն կառավարության կողմից ծախսերի թերակատարման խնդրին:
«Քանի որ տնտեսական աճի տեմպը դանդաղում է, 2015-ին մենք չենք ակնկալելու հարկային եկամուտների հավաքագրման մեծ աճ: Մեր ծրագրի նպատակն է միջնաժամկետ հատվածում տնտեսական աճին խթանելու նպատակով ավելացնել կապիտալ եւ սոցիալական որոշ ծախսեր: Կապիտալ ծախսերը ֆինանսավորելու համար լրացուցիչ պետական եկամուտներ հավաքագրելու անհրաժեշտություն կա»,-ասել է Մարկ Հորթոնը:
ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, որ 2015-ին հարկեր/ ՀՆԱ հարաբերակցությունը գրեթե անփոփոխ կլինի այս տարվա նկատմամբ: Անդրադառնալով 2015-2016թթ. ՀՀ-ում ակնկալվող տնտեսական ակտիվության ցուցանիշին` նա նշել է, որ կանխատեսվում է աստիճանական աճ` 3,5%-4, 4-4,5%-ի սահմաններում:
Խոսելով Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության մասին` Մարկ Հորթոնն ասել է, որ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության որոշակի թեթեւացում է իրականացրել:
«Բյուջետային քաղաքականությունը նախատեսվածից ավելի զսպողական է եղել, ինչի արդյունքում վերջին մի քանի շաբաթներին բավական կայուն է մնացել: Սա վկայում է, որ դրամավարկային քաղաքականության այս հայեցակարգը որոշ ժամանակ շարունակելու հիմնավորվածություն դեռեւս կա»,- ասել է նա:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: