ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն այսօր ներկայացրել է իր նոր` «ԱԿԲԱ Բիզնես Փարթնր» ենթաբրենդը, որում մեկտեղված են բանկի հաճախորդ հանդիսացող իրավաբանական անձանց սպասարկմանն ուղղված բոլոր բանկային պրոդուկտները:«Այս ենթաբրենդը հանդիսանում է մեր տարբեր պրադուկտների ու փաթեթների ամբողջությունը, ինչը հնարավորություն կտա անհատական եւ հարմարավետ լուծումներ տալ բանկի իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների բոլոր պահանջներին»,-ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը:Ենթաբրենդի ներքո բանկը սեպտեմբերի 28-ից դեկտեմբերի 12-ը բոլոր փոքր եւ միջին ձեռնարկատերերին առաջարկում է մասնացել «Դարձիր գործընկեր» արշավին:«Մինչեւ նշված ժամկետի ավարտը, այն հաճախորդները, ովքեր կտեղափոխեն իրենց բիզնես վարկը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, կստանան բիզնես վարկ` գործող վարկերի նվազագույն տոկոսադրույքից մինչև 30% ավելի ցածր տոկոսադրույքով առաջին տարվա համար և 3% տոկոսադրույքով ավելի ցածր հաջորդ յուրաքանչյուր տարվա համար»,- նշել է Նիկոլայ Հովհաննիսյանը:Այն հաճախորդները, որոնց վարկի պահանջը չի գերազանցում 14 մլն դրամը, վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կստանան 1 ժամվա ընթացքում: Այլ բանկից վարկի տեղափոխման ժամանակ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն իր վրա կվերցնի գրավադրման բոլոր ծախսերը: Բիզնես վարկի տեղափոխման դեպքում հաճախորդը հնարավորություն կունենա ստանալ ներմուծման-արտահանման վարկային գիծ 8.99% տարեկան տոկոսադրույքով, ինչպես նաեւ նրան անվճար կտրամադրվի ARCA Business տեսակի քարտ (մաքսային քարտ): Հաճախորդները անվճար կստանան նաեւ 1 տարի ժամկետով ACBA-Online համակարգից օգտվելու եւ Visa Business քարտ ձեռք բերելու հնարավորություններ, իսկ հաշվի բացումը կիրականացվի անվճար: Tweet Դիտում՝ 3515