Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի հարցված քաղաքացիների 64 % կողմ է երկրի անդամակցությանն Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ):Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս տվյալները ներկայացված են Եվրասիական զարգացման բանկի ամենամյա «Ինտեգրացիոն ծանրաչափ» հետազոտության մեջ: Մեկ տարվա ընթացքում ԵՏՄ անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում կրճատվել է 3 տոկոսով:Աջակցության անհամեմատ ավելի մեծ նվազում է գրանցվել Ղրղըզստանում, որը մտադիր է անդամակցել ԵՏՄ-ին Հայաստանից հետո: Հասարակական աջակցությունը մեկ տարում 67%-ից նվազել է մինչեւ 50%, իսկ բացասական վերաբերմունքի մակարդակը կրկնապատկվել է: «Սա մտահոգիչ է», - ասված է հետազոտության մեջ:Մեկ տարի առաջ Ադրբեջանի հարցված քաղաքացիների 37 % էր կողմ երկրի անդամակցության Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), իսկ այժմ նրանց թիվը կազմում է ընդամենը 22 %: Բացասական վերաբերմունքի մակարդակը 53 %-ից աճել է մինչեւ 64 %: Tweet Դիտում՝ 2783