ԿԲ-ի աշխատակիցն արժանացել է AFI-ի «Լավագույն աջակից» մրցանակի

19.09.2014 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion-AFI) 6-րդ համաժողովի մասնակիցները կարեւորել են Հայաստանի փորձի կիրառումն AFI-ի անդամ երկրներում` բարձր գնահատելով սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման ոլորտում իրականացված աշխատանքները:

Համաժողովն այս տարի հյուրընկալել էր Տրինիդադ եւ Տոբագոյի Կենտրոնական բանկը, որի աշխատանքներին մասնակցել են AFI-ի անդամ 121 հաստատությունների ավելի քան 400 ներկայացուցիչներ, հայտնել են ՀՀ Կենտրոնական Բանկի(ԿԲ) մամուլի ծառայությունում:  

ԿԲ-ի Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանն ընտրվել է «Սպառողների ունակությունների զորացման եւ շուկայի վարվելակերպի» աշխատանքային խմբի ղեկավար՝ արժանանալով AFI-ի զարգացման եւ ընդլայնման «Լավագույն աջակից» մրցանակի:

Ներրկայումս ԿԲ-ն AFI-ի հետ համատեղ աշխատում է ֆինանսական կարողությունների գնահատման մեթոդաբանության մշակման ուղղությամբ: Այն կիրառելի կլինի միության անդամ երկրների ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունների մշակման եւ իրականացման համար:

Դիտում՝ 2291

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW