ՀՀ-ն էական առաջընթաց է գրանցել բիզնեսի զարգացման գործում

16.09.2014 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պրիիտ Տուրկին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Էստոնիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը:

«Առկա է երկկողմ համագործակցության խորացման մեծ ներուժ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով՝ բիզնես-ֆորումների, փոխադարձ այցելությունների միջոցով կկարողանանք զարգացնել երկկողմ հարաբերությունները տնտեսության եւ այլ բնագավառներում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Դեսպանը եւս կարեւորել է Հայաստանի հետ կապերի զարգացումը:

«Հայաստանն էական առաջընթաց է գրանցել բիզնես ոլորտի զարգացման գործում, ինչը նոր խթան է առեւտրատնտեսական բնագավառում երկկողմ ծրագրերի իրականացման գործում», - ասել է Պրիիտ Տուրկինը:

Դիտում՝ 1841

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW