Նախօրեին Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել Արդշինինվեստբանկի վերանորոգված եւ նորացված «Ջերմուկ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը:Ինչպես հայտնել են Արդշինինվեստբանկում, «ժամանակակից, հաճախորդների սպասարկման համար հարմարավետ «Ջերմուկ» մասնաճյուղը տեղակայված է Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, Գործարանային 1/2 հասցեում»:Մասնաճյուղի վերաբացմանը ներկա էին Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, բանկի հաճախորդներ եւ ղեկավարներ:Մհեր Գրիգորյանի խոսքով, նորացված «Ջերմուկ» մասնաճյուղի վերաբացումը վաճառքների ցանցի արդիականացմանը եւ ընդլայնմանն ուղղված համալիր միջոցառումների փուլերից մեկն է: «Հատուկ ուշադրություն դարձնելով գործունեությանը մարզերում` բանկի ղեկավարությունը մայրաքաղաքային մասնաճյուղերին զուգահեռ հավասարաչափ զարգացնում է նաեւ մարզային մասնաճյուղերը: Վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգվել եւ հաճախորդների սպասարկման ժամանակակից չափանիշներին են համապատասխանեցվել ինչպես Երեւան քաղաքի, այնպես էլ Հայաստանի մարզերի բազմաթիվ մասնաճյուղեր: Մեզ համար ամենակարեւորը բարձր չափանիշներին համապատասխանող ծառայությունների մատուցումն ապահովելն է», - նշել է Մհեր Գրիգորյանը:Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Արդշինինվեստբանկի ֆիրմային ոճին:«Հիմնական ցուցանիշներով Արդշինինվեստբանկը ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկայումս բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույներից է հանրապետությունում», - նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 8166