Երեւան, 12 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. www.money.diaspora.ru կայքում սկսվել է “Դրամական փոխանցումներ: Բանկային ծառայություններ” ամենամյա միջազգային միջբանկային բաց կոնֆերանսի մասնակցել ցանկացողների գրանցումը: Կոնֆերանսը կանցկացվի 2006 թվականի հոկտեմբերի 11-ից 14-ը երեւանյան Marriott Armenia հյուրանոցում` Ռուսաստանի Բանկերի Միության, Ռուսաստանի Տարածաշրջանային Բանկերի Միության, Հայաստանի Բանկերի Միության եւ Մոսկովյան Արժութային Միության աջակցությամբ: Կոնֆերանսի մասնակիցների թվում են Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների խոշոր բանկերը, դրամական փոխանցումների համակարգերը, ֆինանսական տեխնոլոգիաների խոշորագույն մշակողները, վերլուծական եւ բանկային պարբերականները, միջազգային ֆինանսական եւ բանկային միությունները: Կոնֆերանսի ծրագրի, զեկույցների թեմաների եւ մասնակցության պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` այցելելով www.money.diaspora.ru կայքը: Tweet Դիտում՝ 8623