Վերին Լարսի ավտոճանապարհի վերաբացման ժամկետն առայժմ պարզ չէ

21.08.2014 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գիշերը տեղի ունեցած քարաթափման եւ սողանքի հետեւանքով Վերին Լարսի ավտոճանապարհը դեռ փակ է:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ  ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:

«Իրավիճակը գնահատվում է ծանր, քանի որ աղետի շարունակման վտանգ կա, բայց այն  վերահսկվում է վրաց գործընկերների կողմից: Ներկայումս մեծածավալ աշխատանքներ են տարվում»,- ասել է փոխնախարարը եւ նշել, որ  վրացական կողմն  առայժմ հայկական կողմից օգնության կարիքը չի զգում:

Առաքելյանը նշել է, որ ճանապարհին մեքենաների խցանում կա, եւ հույս հայտնել, որ բեռների վերադարձի անհրաժեշտություն չի լինի. «Շուտով կստանանք նախնական գնահատական, թե երբ հնարավոր կլինի վերացնել խնդիրը»,- ասել է նա:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել է, որ Վրաստանի վարչապետի հետ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ կխնդրի լրացուցչից աշխատանք կատարել` խնդիրը հնարավորինս արագ վերացնելու նպատակով:

«Նախորդ ամիս ճանապարհի փակ լինելու պատճառով մենք  տնտեսական ակտիվության նվազման եւ բեռների փոխադրման խնդիր ունեցանք»,- ասել է կառավարության ղեկավարը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հավելել է, որ բնական աղետի հետեւանքով առաջացել է նաեւ Հայաստան եկող գազի մատակարարման խնդիր, ինչը վերացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Դիտում՝ 1403
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW