Երեւան, 11 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Հայաստանի 21 առեւտրային բանկերից 19-ը 2005 թվականին 1 միլիոն եւ ավել դրամի եկամտահարկ են վճարել, նշվում է ՙԳոլոս Արմենիի՚ թերթի այսօրվա հրապարակման մեջ: “Այս առումով ամենահամեստ ցուցանիշները` 2 միլիոն դրամից մի փոքր ավել, ցանկը եզրափակող երկու բանկերի մոտ են` “Հայսվիսբանկ”-ի եւ ”Հայկական զարգացման բանկ”- ի: Այնուհետեւ վերջից առաջ եկող բանկերն են` “Մելլաթ բանկը”, “ԲՏԱ-Ինվեստ բանկը”, “Կասկադ բանկը” եւ ’Հայինվեստբանկը”` 4.5-ից 13.7 միլիոն դրամ եկամտահարկի վճարման ցուցանիշներով: Մյուս բոլոր առեւտրային բանկերի մոտ վճարված եկամտահարկի ցուցանիշը տաս եւ հարյուր անգամ բարձր է: Այսպես, ցանկը գլխավորում են “Արդշինինվսետբանկը” (գրեթե 720.9 միլիոն դրամ), ՙԿոնվերսբանկը՚ (գրեթե 689 միլիոն): Այնուհետեւ ընթանում են “ՎՏԲ-Հայաստան բանկը” (419 միլիոն դրամ), “Հայէկոնոմբանկը“ (347 միլիոնից ավել), “Գյուղացիական Փոխօգնության բանկը” (323.7 միլիոն), ”Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” (313.5 միլիոն), “Ինեկոբանկը“ (295 միլիոնից ավել), “Անելիք բանկը” (գրեթե 172 միլիոն դրամ): Tweet Դիտում՝ 11895