ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ «Էլեն» հանգստյան տանը մեկնարկեց ամառային ճամբարը

11.08.2014 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը հաշմանդամություն ունեցող երեխաների համար մեկնարկեց ճամբարային սեզոնը:

Այս տարի «Ամառային ներառական ճամբար 2014»-ում իրենց հանգիստը կանցկացնեն ավելի քան 200 երեխաներ: Բանկի ջանքերով հանգստյան տանը իրականացվել է խոհանոցի եւ ճաշարանի վերանորոգում, ձեռք են բերվել խոհանոցային պարագաներ: Անցյալ տարի բանկն իրականացրել է Ստեփանավանի հանգստյան տան վերանորոգումը` ճամբարի համար ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածք,  վերազինել տնակները եւ տարածքը` սայլակներով երեխաների տեղաշարժը ճամբարի տարածքում հեշտացնելու նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկում այս տարի եւս աշխատակիցների շրջանում կազմակերպվել էր միջոցների հավաքագրում Ստեփանավանի հանգստյան տան երեխաներին աջակցելու համար: Օգոստոսի 10-ին բանկի աշխատակիցները ակտիվ մասնակցություն ունեցան բարեգործական միջոցառմանը եւ շաբաթօրյակին:

Հանգստյան տանը երեխաների համար կազմակերպվել էր տոնական հանդես ծաղրածուների, աճպարարի, մուլտհերոսների մասնակցությամբ: Տոնական միջոցառման ավարտին բանկի աշխատակիցները երեխաներին նվիրեցին գրքեր, զարգացնող խաղեր, խաղալիքներ: Հանգստյան տանը հանգստացող երեխաները իրենց հերթին պատրաստել էին ողջույնի միջոցառում: Օրվա ավարտին երեխաները փուչիկներին ամրացրին իրենց ցանկություններով թերթիկներ եւ բաց թողեցին երկինք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սեփականությունը հանդիսացող «Էլեն» հանգստյան տունը նվիրաբերել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը  2012 թվականին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը հետեւողականորեն իրականացնում է սոցիալական եւ բարեգործական նախագծեր եւ 2010 թվականից աջակցում է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը: Հաշմանդամություն ունեցող երեխաները ուշադրության կարիք ունեն, եւ մենք չպետք է նրանց խնդիրներից հեռու մնանք: Ուրախ եմ, որ մեր կողմից կազմակերպվող միջոցառումները ուրախություն են պատճառում երեխաներին` նրանց հնարավորություն տալով իրենց զգալ հասարակության լիարժեք անդամ», - ասել է «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 3872
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW