Մարտին Գալստյանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահին եւ ԱԶԲ փոխնախագահին

14.05.2024 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #ԱԶԲ #ԿԲ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպման եւ գործարար համաժողովի շրջանակում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ:

ԿԲ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ փաստել են համագործակցության բարձր մակարդակը, քննարկել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող, ինչպես նաեւ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ԿԲ նախագահը ներկայացրել է Հայաստանի տնտեսության եւ ֆինանսական հատվածի ընթացիկ զարգացումները, խոսել առկա մարտահրավերների հաղթահարման մասին։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել կառույցների միջեւ համագործակցությունը:

Միջոցառման շրջանակում Մարտին Գալստյանը հանդիպել է նաեւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Բարգավ Դասգուպտայի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ում ԱԶԲ կողմից իրականացվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման, ենթակառուցվածքների ֆինանսավորման, մասնավոր հատվածի զարգացումների հարցերին:
Դիտում՝ 1910

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW