Ամիօ բանկ. Հեռախոսահամարի միջոցով հնարավոր են ակնթարթային փոխանցումներ Հայաստանից ՌԴ եւ հակառակը
13.05.2024 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից հայտնել են, որ փոխանցում կատարելու համար բավական է միայն նշել ստացողի հեռախոսահամարը, եւ գումարը ակնթարթորեն հասանելի կդառնա ստացողի համար:
Նոր մեկնարկված ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ լինել Ամիօ բանկի հաճախորդ, բավական է միայն մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ:
Ծառայության պայմաններ են`
• Փոխանցման արժույթ - ՌԴ ռուբլի
• Միջնորդավճար - 1% min 100 RUB max 10.000 RUB (համարժեք դրամ)
• Նվազագույն գումար - 100 ռուբլի
• Առավելագույն գումար - 1 միլիոն ռուբլի
Նշվում է, որ Ամիօ բանկի հաճախորդներին հասանելի է նաեւ փոխանցումների ստացման ծառայությունը. եթե ՌԴ-ից սպասում եք գումար, այն կարող է անմիջապես հաշվեգրվել Ձեր Ամիօ քարտին/հաշվին` Ֆորա-Բանկի բջջային հավելվածի միջոցով, մուտքագրելով միայն Ձեր հեռախոսահամարը:
«МИГ» փոխանցումների ծառայությունը գործում է 24/7 ռեժիմում, հանգստյան եւ տոն օրերին: Մանրամասների համար այցելել այստեղ կամ զանգահարել +374 10 59 20 20:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: