Մեծ Բրիտանիայում HSBC-ն իր բջջային հավելվածում ավելացրել է նոր գործառույթ՝ օգնելու հաճախորդներին բացահայտել, պլանավորել եւ կառավարել իրենց խնայողությունների նպատակները, գրում է Finextra.com-ը: «Խնայողությունների նպատակ» գործիքն օգտատերերին հնարավորություն է տալիս ընտրել կարճ եւ միջնաժամկետ նպատակների ցանկից, ներառյալ՝ ճանապարհորդությունը, նոր ավտոմեքենայի գնումը կամ նոր բիզնես գործունեությունը, եւ սահմանել մարման ժամկետն ու նպատակային գումարը: Այնուհետեւ նրանք կարող են կարգավորել միջոցների կանոնավոր փոխանցումն իրենց խնայողական հաշվին եւ հետեւել դրանց առաջընթացին:HSBC-ի համար բրիտանացիների շրջանում իրականացրած հարցումը ցույց է տալիս, որ բնակչության 23%-ը խնայում է իր աշխատավարձի մի մասն անմիջապես այն ստանալուց հետո: Z սերնդի ներկայացուցիչներն ամենաակտիվ խնայողներն են, որոնց 87%-ն ունի խնայողական հաշիվ, իսկ կեսից մի փոքր պակասը՝ խնայում է իր ամսական եկամտի 20%-ը կամ ավելին: 45-54 տարեկանների միայն 12%-ն է վարվում այս կերպ։Ըստ հետազոտության՝ խնայողությունների ամենատարածված նպատակներն են ճանապարհորդությունը, անկանխատեսելի իրավիճակների համար միջոցները եւ անշարժ գույքի բարելավումը, ընդ որում Z սերնդի 20%-ը խնայում է անշարժ գույքի համար կանխավճար կատարելու նպատակով:Չնայած խնայողություններին իրենց հանձնառությանը, մինչեւ 24 տարեկանները նշում են, որ նրանք, ամենայն հավանականությամբ, կօգտագործեն միջոցներն ամենօրյա կենցաղային ծախսերի (21%) կամ պարտքերը մարելու (20%) համար՝ ամեն տարի կատարելով միջինում երեք դուրսբերում հաշիվներից: Նրանք նաեւ անհանգստանում են այն հարցի շուրջ, թե արդյոք բավականաչափ խնայողություններ են կատարում. այս պատճառով յուրաքանչյուր հինգերորդը սթրես է ապրում:«Գումար խնայելը կարող է ավելի հեշտ լինել, երբ նպատակ ունես: «Խնայողությունների նպատակ» գործիքի օգնությամբ դուք կարող եք պլան կազմել ձեր նպատակներին հասնելու համար եւ կանոնավոր կերպով կատարել ձեր ներդրումը»,- նշել է HSBC UK-ի ամենօրյա բանկային սպասարկման բաժնի ղեկավար Փելլա Ֆրոստը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 6951