IDBank-ը մեկնարկում է սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագիր, որում այս անգամ ներառվել է Արցախից բռնի տեղահանված 42 բազմազավակ ընտանիքից շուրջ 150 անչափահաս երեխա։ Բանկից հայտնել են, որ մինչեւ տարեվերջ ծրագրի շահառու յուրաքանչյուր երեխայի համար IDBank-ն ամեն ամիս կհատկացնի 40․000 դրամի չափով idplus նվեր-քարտեր, որոնցով ընտանիքները հնարավորություն կունենան գնումներ կատարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն, իսկ դա ենթադրում է ամբողջ Հայաստանով մեկ շուրջ 21 000 վաճառակետ։ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը, կարեւորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքում արցախցիներին ուղղված միջոցառումները, նշել է՝ «Քո կողքին» ծրագիրը նախորդներից առանձնանում է նրանով, որ լինելու է շարունակական ու երկարատեւ։ «2020թ․ պատերազմից հետո IDBank եւ Իդրամ ընկերություններն Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքի պայմանների բարելավմանն ու կրթությանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացրել։ Ցավոք, այսօրվա ծանր իրականությունում, երբ Արցախը կորսված է, մենք մեկնարկում ենք «Քո կողքին» ծրագիրը, որն ունի բացառապես սոցիալական ուղղվածություն եւ միտված է կյանքի բարդ պայմաններում հայտնված մեր հայրենակիցների բազմաթիվ հոգսերի թեկուզ շատ փոքր մասը թեթեւացնելուն», - ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։Նշվում է, որ ծրագրում կներառվեն այն ընտանիքները, որոնք ունեն երեք եւ ավելի երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն։ «Շահառուների ցանկը ձեւավորվել է ըստ մեր ընկերությունների խմբի աշխատակիցների ներկայացրած տվյալների, որոնք մանրամասն ուսումնասիրվելուց հետո հաստատվել ու անցել են ծրագրի վերջնական փուլ։ Մեզ համար կարեւոր է այս փուլում եւս, երբ աջակցության հիմնական ծրագրերը ավարտվել են, լինել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքին», - ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8173