Մայիսի 13-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2PER9 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր:Թողարկված պարտատոմսերի պայմաններն են՝• Ընդհանուր ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար• Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4,75 %• Շրջանառության ժամկետը – 39 ամիս• Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ• Մարման ամսաթիվ – 13 օգոստոսի 2027թ․Պարտատոմսերը կտեղաբաշխվեն մայիսի 13-ից հուլիսի 12-ը ներառյալ։ Նշվում է, որ սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է։Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ կունենան շուկա ստեղծող (Marketmaker): «Պարտատոմսերը հնարավոր է հեշտությամբ ձեռք բերել նաեւ առցանց տարբերակով՝ մի քանի հպումով, առանց բանկի մասնաճյուղ այցելելու։ Ընդամենը IDBanking.am առցանց հարթակում մուտք գործեք «Արժեթղթեր» բաժին, ընտրեք պարտատոմսերի տեսակը, քանակը եւ կատարեք գնում։Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը»,- ասված է հաղորդագրությունում:Պարտատոմսերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։ Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 18 հոկտեմբերի 2023թ. թիվ 1/520 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8138