ՀԲՄ-ն առաջարկել է ԴԱՀԿ օրենքում հաշվի առնել նաեւ բանկերի խնդիրները

16.07.2014 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ բանկերի միությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով առաջարկում է ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում բազմակողմանի անդրադարձ կատարել նաեւ բանկերի կողմից բարձրացվող խնդիրներին:

Հայտարարության մեջ նշվում է, որ «բանկերը մշտապես եղել են կառավարության կողմից իրականացվող ծրագրերի լավագույն գործընկերներից մեկը` իրենց վրա կրել ենք սոցիալական պատասխանատվություն եւ այս դեպքում եւս պատրաստակամ են ԴԱՀԿ-ին օգնելու իր գործառույթը կատարելու համար, սակայն  մի շարք խնդրահարույց հարցերի հետ կապված բնակչությունը իր դժգոհությունն է ուղղում բանկերին, երբ բանկերը որեւիցե կապ չունեն այդ հարցերի լուծման հետ»:

«Պարտապանների մի մասը, ծանուցված չլինելով իրենց նկատմամբ կիրառված վարչական տուգանքի մասին, հնարավորություն չեն ունենում նախապես՝ մինչեւ իրենց բանկային հաշիվների վրա արգելանք դնելը, վճարել վարչական ակտով սահմանված տուգանքը, որն էլ իր հերթին արդարացի բողոքի հիմք է հանդիսանում: Բացի այդ, հաշիվներից արգելանքը հանելու հետ կապված  գործընթացում ԴԱՀԿ-ի կողմից կատարվող որոշակի գործողությունների ժամկետները եւս հաճախորդների մոտ դժգոհությունների տեղիք են տալիս»,- ասված է հայտարարության մեջ:
 
Նշվում է նաեւ, որ ԴԱՀԿ-ի կողմից բանկերին ուղարկվող պարտապանի բանկային հաշիվներում եւ ավանդներում ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու հետ կապված բանկերին ուղղվող էլեկտրոնային հաղորդագրությունների թվաքանակը վերջին ժամանակներում հասել է օրական մինչեւ 10 հազարի` նախկին 300-400-ի փոխարեն:

«Ակնհայտ է, որ սա որեւէ կապ չունի բանկերի հիմնական գործունեության հետ, սակայն այն իրականացնելու համար բանկերից պահանջվում են մարդկային, ծրագրային եւ ֆինանսական մեծ ռեսուրսներ»,- նշված է հայտարարության մեջ:
 




 


Դիտում՝ 1854
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW