Կոնվերս Բանկի աջակցությամբ Խաչատրյանի անվ. եռյակը հանդես եկավ Դիլիջանում

27.06.2014 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկի աջակցությամբ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ու Արամ Խաչատրյանի անվան եռյակը համատեղ կազմակերպեցին վերջին ժամանակներում արդեն ավանդական դարձած Հայաստանի մարզային համերգներից եւս մեկը՝ Դիլիջանի Արվեստի պետական քոլեջում:

Ինչպես հայտնել են բանկում, Եռյակի համերգների եւ մարզային երաժշտական դպրոցներում իրականացվող վարպետության դասերի գլխավոր նպատակն է ողջ Հայաստանում բարձրացնել դասական երաժշտության մասին իրազեկումն ու օգնել դպրոցների սաներին ավելի որակյալ կրթություն ստանալ:

«Դիլիջանում Կոնվերս Բանկի մասնաճյուղը գործում է մեկ տարուց ավելի, եւ մեզ համար շատ կարեւոր է մեր ներդրումն ունենալ տարածաշրջանի մշակութային կյանքում: Շատ ուրախ ենք, որ Կոնվերս Բանկի լավ բարեկամ Խաչատրյան Տրիոն Դիլիջանում համերգով է հանդես եկել: Կոնվերս Բանկն էլ իր հերթին ցուցաբերել եւ ցուցաբերելու է իր աջակցությունը նման նախագծերին»,- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Կոնվերս Բանկը Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի եւ Եռյակի գործունեությանը միացել է 2013-ին՝ իր 20-ամյակի առթիվ: Այդ տարվանից ի վեր բանկը հանդես է եկել բազմաթիվ ծրագրերով՝ երեխաների կրթության եւ իրազեկման մակարդակի բարելավմանն ուղղված:

Դիտում՝ 1556
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW