ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն այսօր ուղեգրերի հավաստագրեր է հանձնել այն 5 քարտապաններին, ովքեր հունիսի 16-ին կայացած խաղարկության վիճակահանության արդյունքում արժանացել էին դրանց:Ուղեգրերի հավաստագրերը ներառում են ավիատոմսի արժեքը, հյուրանոցի կացության ծախսերը, վիզայի ստացման, ճանապարհորդական ապահովագրության վճարը եւ տեղափոխությունն օդանավակայանի հյուրանոց` ետադարձով:Հաղթող քարտապաններից Մանուկ Պետրոսյանը ստացել է ուղեգիր դեպի Աթենք, Նարեկ Սաֆարյանը` Լոնդոն, Վահրամ Տեր-Մաթեւոսյանը` Նեապոլ, Լեւոն Դավթյանը` Նիցցա եւ Արմեն Հարությունյանը` Բարսելոնա:«Կարծում եմ, մեր հաճախորդները եւս մեկ անգամ համոզվեցին, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի քարտապան լինելը ոչ միայն հուսալի է, այլեւ շահավետ: Մեր կողմից առաջարկվող քարտերը բազմազան են. թողարկում ենք աշխարհում տարածված բոլոր քարտատեսակները, բոլոր համակարգների անդամ ենք, հանդիսանում ենք AMEX-ի (American Express) էքսկլյուզիվ ներկայացուցիչ, որոնց քարտերը եւս բազմատեսակ են եւ նախատեսված հասարակության տարբեր շերտերի համար»,- ասել է Հակոբ Անդրեասյանն ու նշել, որ շուտով նոր անակնակալ կլինի AMEX-ի կողմից:Նշենք, որ Բանկը հայտարարել էր խաղարկության մասին մարտի 1-ին, դրան մասնակցելու համար անհրաժեշտ էր բանկի Visa, Mastercard, ArCa եւ American Express քարտերից որեւէ մեկով գարնան 3 ամիսների ընթացքում կատարել նվազագույնը թվով 20 վճարային գործարք, որոնց ընդհանուր գումարը կկազմեր առնվազն 100 000 դրամ: Tweet Դիտում՝ 1476