Հայաստանի Գլխավոր դատախազությունը եւ Կենտրոնական Բանկը կստորագրեն արձանագրություն, որը թույլ կտա առավել արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ

27.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 27 հունիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Հայաստանի կառավարությունը պատրաստ է իրականացնել փողերի լվացման դեմ պայքարի միջազգային նորմերը, այսօր Երեւանում հայտարարել է փողերի լվացման դեմ ՄԱԿ-ի միասնական ծրագրի (UNODC-GPML) խորհրդական Սայմոն Հոդարդը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր “Հայաստանի պետական մարմիններում փողերի լվացման դեմ պայքարի հարցերի լուսաբանում” սեմինարում իր ելույթի ժամանակ Սայմոն Հոդարդը բարձր է գնահատել Հայաստանի Կենտրոնական բանկի, Գլխավոր դատախազության եւ այլ գերատեսչությունների գործունեությունը:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշել է, որ փողերի լվացման դեմ պայքարը պահանջում է բարձր մասնագիտական գիտելիքներ եւ տեղեկատվական շտեմարանի առկայություն: իշեհիշեցրել է, որ 2001 թվականին Հայաստանը միացել է փողերի լվացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիային: Աղվան Հովսեփյանը հայտնել է, որ Գլխավոր դատախազությունը եւ Կենտրոնական բանկը պատրաստվում են ստորագրել արձանագրություն փոխըմբռնման մասին, որը թույլ կտա առավել արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ միջազգային հանրությունը փորձում է ստեղծել փողերի լվացման դեմ պայքարի միասնական դաշտ, եւ Հայաստանը, որն արագ տեմպերով ինտեգրվում է միջազգային ֆինանսական համակարգին, պարտավոր է սերտորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ:

“Փողերի լվացման դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է բարձրացնել համապատասխան գերատեսչությունների աշխատակիցների գիտելիքների մակարդակը”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Սեմինարը կազմակերպել էին Հայաստանի Կենտրոնական բանկը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ փողերի լվացման դեմ պայքարի ՄԱԿ-ի ծրագիրը:

Դիտում՝ 10436
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW