Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (EFSE) ընդլայնել է համագործակցությունը Արարատբանկի հետ՝ տրամադրելով $12 մլն-ի փոխառություն, որը նախատեսված է Հայաստանում միկրո եւ փոքր ձեռնարկատիրության վարկավորման համար: Հատկացված փոխառությունն օգտագործվելու է 5-ամյա մարման ժամկետով, 10-11% տոկոսադրույքով ենթավարկերի տրամադրման համար:Համապատասխան պայմանագիրը Արարատբանկի եւ EFSE-ի միջեւ ստորագրվել է այսօր՝ այս օրերին Երեանում ընթացող EFSE-ի ամենամյա հանդիպման շրջանակներում: «Քառամյա համագործակցության ընթացքում Արարատնանկը դրսեւորել է իրեն որպես EFSE-ի հուսալի եւ հաջողակ գործընկեր: Աջակցելով բանկին երկարաժամկետ վարկերի տրամադրման հարցում ՝ EFSE-ն առաջիկայում եւս կշարունակի միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման իր առաքելությունը»,- նշել է EFSE-ի տնօրենների խորհրդի նախագահ Մոնիկա Բեկը: Իր հերթին, Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նշել է, որ այս վարկն արդեն չորրորդն է, «ինչը վկայում է Արարատբանկի եւ EFSE-ի կայուն գործակցության մասին»: Նրա փոխանցմամբ, նախորդ համաձայնագրերի շրջանակներում բանկը վարկեր է տրամադրել միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման 967 նախագծի համար: «EFSE-ի միջոցները թույլ տվեցին մեզ երկարաժամկետ վարկեր առաջարկել մեր հաճախորդներին` ընդունելի եւ շահավետ պայմաններով, ինչպես նաեւ դիվերսիֆիկացնել մեր վարկային պորտֆելը»,- ընգծել է Աշոտ Օսիպյանը: Նա նաեւ ողջունել է EFSE-ի Զարգացման բաժնի արդյունավետ գործունեությունը, որը տեխնիկապես աջակցել է ռիսկերի կառավարման համակարգի, բաժանմունքների կառավարման, ինչպես նաեւ ներքին աուդիտի համակարգի բարելավմանը: Tweet Դիտում՝ 1644