Բաքվում անց է կացվել բանկային բնագավառում թափուր տեղերի առաջին տոնավաճառը

24.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի ազգային բանկի (ԱԱԲ) եւ Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի միջեւ համագործակցության ծրագրի շրջանակներում անց է կացվել շրջանավարտների համար բանկային բնագավառում թափուր տեղերի առաջին տոնավաճառը:

Տոնավաճառին մասնակցել են 26 բանկեր եւ վարկային կազմակերպություններ եւ մոտավորապես 200 շրջանավարտներ: Բանկերի կողմից ներկայացվել էին 60 թափուր տեղեր:

Միջոցառման շրջանակներում ԱԱԲ-ն ներկայացրել է նոր ուսումնական ծրագիր` համապատասխանեցված Բոլոնիայի գործընթացին, որը մինչեւ 2010 թվականը նախատեսում է ֆինանսական կրթության համակարգի միասնականացում:

Դիտում՝ 13753

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW