Ամրապնդվելու է հարկման բազան, ասել է վարչապետը

17.06.2014 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Հայաստանի միասնական հարկային օրենսգրքի մշակմանը նվիրված միջազգային համաժողովի բացմանը:

«Միջազգային լավագույն փորձին համահունչ հարկային օրենսգրքի մշակումը եւ ներդրումը կարեւոր խթան կհանդիսանա մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավման եւ ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման գործում: Մյուս կողմից, լիահույս ենք, որ հարկային օրենսգրքի ընդունմամբ օտարերկրյա գործընկերների շրջանում նկատելիորեն կբարձրանա Հայաստանի վարկանիշը որպես կայուն ու զարգացած հարկային համակարգ ունեցող եւ վստահելի գործընկեր երկրի», - ասել է վարչապետը:

Նա նշել է, որ հարկային օրենսգիրքը մշակվելու է՝ հաշվի առնելով մեր տնտեսության գերակայությունները, զարգացման հնարավորություններն ու սահմանափակումները, ինչպես նաեւ տարածաշրջանային առաջնահերթությունները:

«Նոր հարկային օրենսգիրքը պետք է առավելագույնս նպաստի արտահանմանը կողմնորոշված եւ ներմուծմանը փոխարինող գիտելիքահեն եւ ոչ հումքային արտադրությունների զարգացմանը: Մյուս կողմից, հարկային օրենսգրքի մշակումը պետք է հնարավորություն ընձեռի արդյունավետ պայքար մղել ստվերային շրջանառությունների դեմ: Ամրապնդվելու է հարկման բազան, ավելացվելու են պետության հարկային եկամուտները, հատկապես խոշոր ձեռնարկատիրության լիարժեք հարկման ճանապարհով, ինչը կառավարությանը սոցիալական, առողջապահական, բնապահպանական, քաղաքաշինական եւ այլ հանրօգուտ ոլորտներում առավել հավակնոտ, ընդգրկուն ու շարունակական ծրագրեր իրականացնելու հնարավորություն կընձեռի», - նշել է Հովիկ Աբրահամյանը:

Ընդգծելով, որ միասնական հարկային օրենսգրքի մշակումը ենթադրում է մեծածավալ աշխատանքների իրականացում, կառավարության ղեկավարը կարեւորել է բոլոր քաղաքական ուժերի, գործարարների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ ու արդյունավետ փոխգործակցությունը:  

«Հարկային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվելու են առավելագույնս թափանցիկ. այդ աշխատանքների ընթացքում ներկայացվող առաջարկությունները, ծագող խնդիրները կամ հարկային համակարգին վերաբերող կարեւոր փոփոխությունները նախապես քննարկվելու են գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ՝ տարբեր հարթակներում ու տարբեր ձեւաչափերով կազմակերպվող հանդիպումների ընթացքում», - հավելել է Հովիկ Աբրահամյանը:

Դիտում՝ 1440
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW