Այսօր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղում կայացավ 5 եվրոպական քաղաքներ՝ Աթենք, Նիցա, Բարսելոնա, Նեապոլ եւ Լոնդոն 2 անձի համար նախատեսված 7-օրյա ուղեգրերի խաղարկությունը:Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր բանկի Visa, Mastercard, ArCa եւ American Express քարտերից որեւէ մեկով գարնան 3 ամիսների ընթացքում կատարել նվազագույնը թվով 20 վճարային գործարք, որոնց ընդհանուր գումարը կկազմեր առնվազն 100 000 ՀՀ դրամ:Ձեւավորած ավանդույթի համաձայն հաղթող քարտապաններին ընտրում էին հենց բանկի հաճախորդները: Այս անգամ այդ պատիվը բաժին ընկավ բանկի նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղի հաճախորդներին: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կողմից իրականացված խաղարկության արդյունքում ուղեգրերի արժանացան հետեւյալ քարտապանները.- Մանուկ Պետրոսյան (քարտի վերջին չորս թվերը 7115)՝ Աթենք,- Լեւոն Դավթյան (քարտի վերջին չորս թվերը 2278)՝ Նիցա,- Արմեն Հարությունյան (քարտի վերջին չորս թվերը 8947)՝ Բարսելոնա,- Վահրամ Տեր-Մաթեւոսյան (քարտի վերջին չորս թվերը 8997)՝ Նեապոլ, - Նարեկ Սաֆարյան (քարտի վերջին չորս թվերը 9033)՝ Լոնդոն:Խաղարկությունը online ռեժիմում հեռարձակվում էր բանկի պաշտոնական կայք էջերում՝ www.acba.am եւ www.cards.acba.am:Ս.թ. հունիսի 20-ին բանկի «Արմենիա» մասնաճյուղում տեղի կունենա ուղեգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հաղթող քարտապանները բանկի Գլխավոր-գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանից կստանան իրենց ուղեգրերի հավաստագրերը: Tweet Դիտում՝ 2204