Վերին Լարսը կբացվի հունիսի 14-15-ին, վստահեցնում է վրացական կողմը

12.06.2014 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է Վերին Լարսի սահմանային անցակետում տարվող աշխատանքները:   

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախարարի խոսքով, անցակետի բացումը նախատեսվում էր այսօր, սակայն առատ տեղումների հետեւանքով ճանապարհը կրկին փակվել է:  

«Աշխատանքները շարունակվում են: Վրացական կողմը վստահեցրել է, որ անցակետը կբացվի հունիսի 14-15-ին»,- ասել է Գագիկ Բեգլարյանը:

Դիտում՝ 1886

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW