ՖԻՆՔԱ-ն IFC-ից ստացել է 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարկ

04.06.2014 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013 թ.-ի  հուլիսին սկիզբ դրված համագործակցության շրջանակներում՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2014 թ.-նի  փետրվար եւ մարտ ամիսներին IFC-ից  ստացել է 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարկ:

Ինչպես նշել են կազմակերպությունում, «հատկանշական է, որ ՖԻՆՔԱ-ն առաջին ֆինանսական կառույցն է Հայաստանում, որը IFC-ից ստացել է ՀՀ դրամով վարկ»:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանի խոսքերով, IFC-ից երկու մասնաբաժիններով ստացված վարկը առավել կնպաստի կազմակերպության առաքելության իրականացմանը, այն է` Հայաստանում գործող 27 մասնաճյուղերի միոջոցով վարկեր տրամադրել միկրո, փոքր եւ միջին ձեռնարկատերերին, որպեսզի նրանք կարողանան ստեղծել նոր աշխատատեղեր, կառուցել հիմնական միջոցներ եւ բարելավել իրենց կենսամակարդակը:

ՖԻՆՔԱ-ն հանդիսանում է ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլին պատկանող ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգ ընկերության դուստր կազմակերպություն եւ Հայաստանում գործում է 1999 թ.-ից: Միեւնույն ժամանակ, IFC-ն ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգ ընկերության հիմնական ներդրողներից է: Տեղակայված լինելով Վաշինգտոնում`ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլը Աֆրիկայի, Եվրասիայի, Միջին Արեւելքի, Հարավային Ամերիկայի ավելի քան 22 երկրներում գործող ընկերությունների միջոցով ծառայություններ է մատուցում գրեթե 1.5 մլն հաճախորդների:

2013 թ.-նի վերջի դրությամբ, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի  վարկային պորտֆելը կազմել է 58,2 մլն ԱՄՆ դոլար, իսկ հաճախորդների թիվը` 53,474:

Դիտում՝ 4853
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW