ՎՏԲ-Հայաստան Բանկը նախօրեին երեք մասնաճյուղ է վերաբացել Արտաշատում, Երեւանում եւ Հրազդանում` դրանք համապատասխանաբար անվանելով` «Արտաշատ», «Խորհրդային» եւ «Հրազդան»:Արտաշատում` Օգոստոսի 23 փողոցի 117 Ա, Երեւանում` Ավան, Իսահակյան 3/1 եւ Հրազդանում` Օգոստոսի 23, 48 հասցեներում վերաբացված մասնաճյուղերն ամբողջովին վերանորոգվել ու կահավորվել են` համապատասխանեցնելով Երեւանում գործող մասնաճյուղերի չափանիշներին:Մասնաճյուղերի վերաբացմանը ներկա են եղել ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, մարզային քաղաքներում` մարզպետներ, քաղաքապետեր եւ այլ պաշտոնակատար անձինք:Վերանորոգված մասնաճյուղերում ներդրվել է հաճախորդների հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ պայմաններ` հերթերի սպասարկման համակարգ, ըստ մատուցվող ծառայությունների տեսակի` առանձնացված գոտիներ եւ այն: «ՎՏԲ-Հայաստան Բանկը երաշխավորում է, որ վերաբացված մասնաճյուղերում եւս հաճախորդներին հասանելի կլինեն ծառայությունների ողջ փաթեթը: Վերազինված մասնաճյուղերի հիմնական առանձնահատկությունը հաճախորդներին արագ եւ որակյալ սպասարկումն է, լավ տեխնիկական բազայի ամրապնդումը»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի փոխանցմամբ, վերանորոգումից ու կարգավորումից զատ, մասնաճյուղերում կատարվել են նաեւ տեխնոլոգիական փոփոխություններ, ինչպես օրինակ` հերթերի կառավարման համակարգի, տերմինալի ներդրումը, կատարվել սպասարկման որակի բարձրացմանն ուղղված քայլեր:«Վերաբացված մասնաճյուղերում հասանելի կլինեն բանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները: Իհարկե, հասկանում ենք, որ, մասնաճյուղի աշխարհագրական դիրքից կախված, որոշ պրոդուկտներ կարող են ավելի հայտնի լինել, բայց դրանք ունեն նույն գնային քաղաքականությունը»,-ասել է Արտակ Խաչատրյանը: Tweet Դիտում՝ 8755