Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանի` Գերմանիայում երիկամի փոխպատվաստման վիրահատության կազմակերպման նպատակով նախաձեռնվել է դրամահավաք:Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է «Դրամահավաք Կարեն Վարդանյանի բուժման համար» նախաձեռնող խմբի անդամ Ժենյա Ազիզյանը:Խումբը հանդես է եկել հայտարարությամբ.«Սիրելի գործընկերներ, բարեկամներ, ընկերներ, ծանոթներ եւ անծանոթներ…Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն, ՏՏ ոլորտի եւ Հայաստան երկրի նվիրյալ, մեր լավ ընկեր Կարեն Վարդանյանի` Գերմանիայում երիկամի փոխպատվաստման վիրահատության կազմակերպման նպատակով նախաձեռնվել է դրամահավաք»:Այդ նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ`«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸՀՀ դրամով /AMD/ - 003-171766-001 ԱՄՆ դոլարով /USD/ - 003-171766-101 Եվրոյով /EURO/ - 003-171766-102 Ռուբլով /RUB/ - 003-171766-103Էլեկտրոնային փոխանցման դեպքում՝ առջեւից պետք է ավելացնել 217Հաշվետեր` Ժենյա Ազիզյան Նպատակ բաժնում անհրաժեշտ է նշել` «Դրամահավաք Կարեն Վարդանյանի բուժման համար»:Ինչպես նաեւ (հատկապես ընկերությունների կողմից փոխանցումների համար)՝«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸՀՀ դրամով /AMD/ - 1150011127760100 Հաշվետեր՝ ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամ Նպատակ բաժնում անհրաժեշտ է նշել ` «Դրամահավաք Կարեն Վարդանյանի բուժման համար: Արտերկրից փոխանցումների դեպքում անհրաժեշտ է կապվել խմբի հետ` հավելյալ բանկային տվյալներ ստանալու համար: Անհրաժեշտ գումարը բավականին մեծ է։Եթե կան մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ այս նախաձեռնությունում, խնդրում եմ կատարել Ձեր ներդրումը, ինչպես նաեւ տարածել այս տեղեկատվությունը: Հարցեր կամ առաջարկություններ ունենալու դեպքում խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ՝ 091403930 հեռախոսահամարով կամ zh.azizyan@gmail.com էլ. փոստի հասցեով»: Tweet Դիտում՝ 2911