Աստանայում կքննարկվի ԵՏՄ համաձայնագրին Հայաստանի միանալու հարցը

26.05.2014 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները նախատեսում են  ստորագրել Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից:

Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը, ըստ համաձայնագրի, երեք պետությունները պարտավորվում են երաշխավորել ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ, ինչպես նաեւ իրականացնել համաձայնեցված քաղաքականություն տնտեսության առաջնային ոլորտներում, որոնցից են էներգետիկան, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է նաեւ քննարկվել Մաքսային միության գործունեության եւ միասնական տնտեսական տարածքի ընդլայնման հետ կապված հարցեր, այդ թվում Հայաստանի` եվրասիական տնտեսական միության համաձայնագրին միանալու հարցը:

Դիտում՝ 2882
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW