Հարկային դաշտը պարզեցվելու է, ասել է վարչապետը

26.05.2014 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ իր ղեկավարած կառավարությունը հետեւողական քայլեր է ձեռնարկելու հարկային դաշտի հետագա պարզեցմանն ու տնտեսության ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղությամբ:

Վարչապետն այդ մասին ասել է՝ մայիսի 24-ին ելույթ ունենալով ՀՀԿ համագումարում:

Նոր կառավարության հիմնական գործառույթների շարքում նա նաեւ նշել է նոր աշխատատեղերի ստեղծումը եւ պայմանների բարելավումը փոքր ու միջին բիզնեսի համար:

«Ունենալով Հանրապետական կուսակցության հզոր աջակցությունը, կառավարությունը վստահորեն իր ուժերը կենտրոնացնելու է տնտեսության զարգացման եւ մարդկանց առաջնահերթ սոցիալական խնդիրների լուծման շուրջ:

Գյուղացին, աշխատավորը, գործարարը, ստեղծողն ու ստեղծագործողը մշտական աջակցության կարիք ունեն եւ այդ աջակցությունը նրանք պետք է զգան ամեն օր», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Դիտում՝ 1456

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW