ՀՀ Կառավարությունը հաստատել է 2007-2009 թթ. ծախսերի միջնաժամկետ ծրագիրը

08.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 8 հունիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Հայաստանի կառավարությունն այսօր հաստատել է 2007-2009 թթ. ծախսերի միջնաժամկետ ծրագիրը, որը մինչեւ հուլիսի 1-ը կներկայացվի խորհրդարան:

Ինչպես հայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը, միջնաժամկետ ծրագրի հիման վրա կհաշվարկվի 2007 թվականի պետբյուջեն:

Ծրագրի համաձայն, ներքին համախառն արդյունքի /ՀՆԱ/ տարեկան միջին աճը կկազմի 6%, ինֆլյացիան` 3%: 2007 թվականի պետբյուջեի հարկային մուտքերը նախատեսված են 421 մլրդ դրամի չափով, 2008 թվականին` 471 մլրդ դրամ, իսկ 2009-ին` 522 մլրդ դրամ:

Դիտում՝ 10884

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW