Հայաստանում բերքի կորուստները կազմում են 11 մլրդ 181 մլն դրամ

07.05.2014 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ցրտահարության արդյունքում արձանագրված բերքի կորուստների ընդհանուր ծավալը կազմում է 11 մլրդ 181 մլն դրամ, այսօր հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ, ընդհանուր առմամբ վնասվել է 9185 հա տարածք, որն ընդգրկում է 287 համայնք եւ 37 հազ. գյուղացիական տնտեսություն:

«Վնասվել է 6711 հա տարածք ընդգրկող ծիրանի բերքը: Վերամշակման համար անհրաժեշտ քանակի ծիրան այս տարի չենք ունենա, բայց շուկայում ծիրան որոշակի քանակով, այնուամենայնիվ, կլինի: Դեղձի, սալորի, կեռասի բերքն էապես չի տուժել: Էական վնասներ չի կրել նաեւ վաղահաս կարտոֆիլը, եւ արդեն մայիսի վերջին կմեկնարկի դրա մասսայական բերքահավաքը»,- տեղեկացրել է Գառնիկ Պետրոսյանը:

Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ կառավարության որոշմամբ 278 մլն դրամ է տրամադրվել տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկը 100%-ով, 487 մլն դրամ` ոռոգման ջրի վարձավճարը 50%-ով փոխհատուցելու նպատակով: 85 մլն դրամով ձեռք են բերվել լոլիկի, վարունգի, սեխի եւ ձմերուկի որակյալ սորտերի սերմնացուներ, որոնք անհատույց կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին:

«Գյուղատնտեսության նախարարի հանձնարարությամբ, Երկրագործության գիտական կենտրոնում կազմակերպվել է լոլիկի հայկական սորտերի սածիլների մշակություն, եւ այսօր արդեն ունենք 1 մլն լոլիկի սածիլ, որոնք   ինքնարժեքով տրամադրվում են գյուղացիներին: Բացի այդ, անհատույց կտրամադրենք խաղողի սեղանի սորտերի  8000 արմատակալներ»,- նշել է նա:

Դիտում՝ 1305
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW