Գագիկ Խաչատրյանը` ՊԵԿ-ը ֆիննախին միացնելու մասին

07.05.2014 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր ասել է, որ աշխարհի 35 երկրներում կա նման փորձ, երբ հարկային եւ մաքսային ծառայությունները միացվել են ֆինանսների նախարարությանը:

Անդրադառնալով քննադատություններին, թե քաղաքականությունը մշակող եւ կատարող մարմինների միացումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում` Գագիկ Խաչատրյանն ասել է. «Քննադատողներին խորհուրդ եմ տալիս մի քիչ համբերել, եւ կտեսնեն` շահեցին երկու կառույցների միացումից, թե ոչ»:

Նախարարն անդրադարձել է նաեւ խոշոր հարկատուներին պարտադիր արտաքին աուդիտից ազատելու հարցին եւ նկատել, որ պարտադրված ցանկացած թեմա հաճելի չէ բիզնեսի համար:

«Հարկային տեսանկյունից տարիների փորձը ցույց տվեց, որ մեզ դա ոչինչ չի տալիս. ինչու՞ պարտադրենք: Բիզնեսին թույլ տանք ինքը որոշի` միաժամանակ ֆինանսական եւ ժամանակի տեսանկյունից թեթեւացնելով նրա բեռը»,- ասել է Գագիկ Խաչատրյանը` նշելով, որ առանց այդ էլ մեր երկրում շատ խնդիրներ կան:

Դիտում՝ 3479
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW