2014-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.7% ով

30.04.2014 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 239.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 233.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 99.7%-ով եւ 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը:

ՀՀ պետական բյուջեի 2014-ի առաջին եռամսյակի կատարողականի համաձայն, ապահովվել է նաեւ պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

Հաշվետվությունը փաստում է, որ 2013 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.7% ով կամ շուրջ 8.7 մլրդ դրամով, որն ապահովվել է այլ եկամուտների եւ որոշ հարկատեսակների գծով մուտքերի աճի հաշվին:  Ի դեպ, պետական բյուջեի եկամուտների 93.3%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի, 6.7%-ը` այլ եկամուտների հաշվին:

2014թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 223.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 100%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 1.7%-ով կամ 3.8 մլրդ դրամով: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 13.4% ով կամ 27.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.3 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ճշտված ծրագրով նախատեսված 31.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Առաջին եռամսյակի ծրագրով նախատեսվել էր պակասուրդի ներքին աղբյուրներում ձեւավորված ազատ միջոցներից օգտագործել 63.1 մլրդ դրամ, սակայն բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում օգտագործվել է ընդամենը 28.9 մլրդ դրամը:

Նշենք, որ պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում եւ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Դիտում՝ 1572
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW