Վարչապետը գործարարներին գործունեության «ազատ դաշտ» է խոստացել

19.04.2014 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների մասնակցությամբ:

«Համոզված եմ, որ մենք ունենք լավ գաղափարներ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը եւ մեր երկրի առաջընթացին: Մեզ  համար աջակցությունը ձեռնարկատիրությանը լինելու է առաջնահերթ խնդիր, եւ յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ երկրի առաջընթացի հենքը տնտեսությունն է: Որեւէ միջամտություն բիզնեսին, անարդար  խոչընդոտ չի կարող լինել: Պետք է բոլորը հասկանան, որ այդ դաշտն ազատ է, գործելու են օրենքի շրջանակում, եւ որեւէ մեկը խոչընդոտ չի ստեղծելու: Ես հետեւողական եմ լինելու. յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ ինքն ապահով ձեռքերում է՝ օրենքի շրջանակում: Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու», - հայտարարել է վարչապետը:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ Կոմիտեն նախաձեռնել եւ մշակել է օրենսդրական փոփոխությունների մի քանի փաթեթ, որոնք միտված են Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը եւ վերաբերում են ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների իրականացմանը, էլեկտրոնային առեւտրի կարգավորմանը, ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտի ներդրմանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցմանը, հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրմանը եւ սպասարկման ոլորտի ծառայությունների ավտոմատացմանը:

Դիտում՝ 1779
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW