Անելիք Բանկի բոլոր մասնաճյուղերում հաճախորդների սպասարկումը կիրականացվի «մեկ պատուհանի» սկզբունքով, ինչը հնարավորություն կտա առավել բարձրացնելու սպասարկման որակը եւ մասնաճյուղերի աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ: Ինչպես հայտնել են Բանկում, դրա շնորհիվ Անելիք Բանկի մասնաճյուղերում ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպումը, դրամական փոխանցումները կամ կոմունալ վճարումները կարելի է կատարել` դիմելով Բանկի ընդամենը մեկ աշխատակցի: «Սա հնարավորություն կտա բանկի հաճախորդներին խնայել իրենց ժամանակը, իսկ սպասարկվելը դարձնել առավել հաճելի: Արդյունքում մի քանի անգամ կավելանա հաճախորդների սպասարկման արագությունը եւ կբարձրանա մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: «Բանկային համակարգում եւ, ընդհանրապես, բիզնեսում շատ կարեւոր է սպասարկման արագությունը եւ հաճախորդի ժամանակի խնայումը: Այս նպատակով բանկն անցել է «մեկ պատուհանի» սկզբունքի, որի շնորհիվ հաճախորդներն այլեւս կարիք չունեն մեկ գործարքի համար տարբեր բաժիններ դիմել: «Մեկ պատուհանի» սկզբունքով են աշխատելու նաեւ առաջիկայում բացվող մեր մյուս մասնաճյուղերը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: Tweet Դիտում՝ 1958